Սեբաստացի կրթական բաց համայնքի առցանց հանդիպում #10

Հարգելի՛ ծնողներ, սովորողներ, ընկերներ.

Սեբաստացի բաց համայնքի այսօրվա հանդիպումները տեղի կունենան ժամը 16.00 և 19.00: Խնդրում ենք ընտրել ձեզ հարմար շամը և միանալ: 

Հանդիպման օրակարագը.

Posted in Այլ | Leave a comment

Վարչական խորհրդի նիստ

  1. Սննդի կազմակերպումը առաջին 2 շաբաթների արդյունքներով.

Միջին դպրոցում սնունդը կազմակերպվում է ըստ երկարացված օրվա ճաշացանկի։ Սովորողները տնից բերում են իրենց անհատական սննդի արկղիկները (lunch box)։ Սննդի նման կազմակերպումը որևէ խնդիր չի առաջացրել։ Երկարացված օրվա ծրագրից չօգտվող սովորողները տնից են բերում իրենց բրդուճները, կամ էլ գնում խանութից (ծնողը տեղյակ է, չի արգելում խանութ գնալ, գումար է տրամադրում սովորողին)։ 

2. Սեբաստացի բաց համայնքի սեպտեմբերի 29-ի հավաքի պատրաստության մասին. 

Առաջարկ. ծնողների հետ հանդիպումները կազմակերպել փոքր խմբերով՝ ներկայացնելու օրվա իրավիճակը, ընթացիկ այլ հարցեր.

  • Իրավիճակով պայմանավորված դասավանդողների բացակայության, իրենց փոխարինման մասին իրազեկում, 
  • Ստեղծված իրավիճակում կրթահամալիրի, ծնողական հայանքի, սովորողների աջակցությունը, դրան ուղղված կոնկրետ գործողություններ
  • Հոկտեմբերյան ուղեցույց՝ լրացումները
  • Հոկտեմբերի 5-ի հանրաքվեի ամփոփում
  • Լրացուցիչ կրթությունը կրթահամալիրում
  1. Հոկտեմբերի 1-ի «Օրը մուսալեռցիների հետ»
  2. Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 15-րդ հավաքը ընթանում է ըստ նախապես հրապարակված ծրագրի։ 

Posted in Այլ | Leave a comment

Մասնաժողով. սեպտեմբերի 22

 

  • «Ուսումնական սեպտեմբեր» ուղեցույցով կազմակերպման առաջին շաբաթվա աշխատանքի վերլուծություն-Սովորողների այն խումբը, որ նախապես ընտրել էր հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը, այժմ հաճախում են առկա, սովորողների թիվը մեծ է, դասարաններում սովորողների թիվը լիարժեք է՝ 25-26 հոգի։ Նման դեպքում դժվարանում է պահմապեն անվտանգության բոլոր նորմերը՝ սովորողներին իրարից հեռու պահել, հեռու նստեցնել։ Այժմ փորձում ենք կազմակերպման այլ ձև մշակել։
  • Ուսումնական հոկտեմբեր. Միջին դպրոցի հոկտեմբերի օրացույց, խմբագրման, լրացման փուլում է

Posted in Այլ | Leave a comment

Աշխատողների ժողով, սեպտեմբերի 18

  • Սովորողների հաճախելու աճի-նվազման ցուցանիշներ (առաջին և վերջին օրվա ցուցանիշներով դպրոց հաճախողների թիվը նվազել է 20 հոգով)
  • Ուղեցույցում խմբագրում, առաջարկություն. ելնելով փորձից-Սովորողների այն խումբը, որ նախապես ընտրել էր հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը, այժմ հաճախում են առկա, սովորողների թիվը մեծ է, դասարաններում սովորողների թիվը լիարժեք է՝ 25-26 հոգի։ Նման դեպքում դժվարանում է պահմապեն անվտանգության բոլոր նորմերը՝ սովորողներին իրարից հեռու պահել, հեռու նստեցնել։ Այժմ փորձում ենք կազմակերպման այլ ձև մշակել։
  • Հեռավար ուսուցման մասնակիցների թիվ-4 մասնակից
Posted in Այլ | Leave a comment

Սեբաստացի կրթական բաց համայնքի առցանց հանդիպման ամփոփում

119567726_3145131028947455_2365437695684017997_o

Սեպտեմբերի 15-ին ժամը 19։00 տեղի ունեցավ Սեբաստացի կրթական բաց համայնքի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին 81 ծնող և դասավանդող։ Ներկայացվեց համայնքի հայտարարությունը։ Տաթև Աբրահամյանը ներկայացրեց հանրաքվեն՝ իր հարցերով, կետերով, լրացման կարգով։ Continue reading

Posted in Այլ | Leave a comment

Սեպտեմբերի 14, 15-ի կազմակերպման մասին

  • Սեպտեմբերի 14-ից տրանսպորտը գործում է
  • երկարացված օրը սդեպտեմբերի 15-ից պատրաստվում է։ Սովորողները եկել են իրենց անհատական սպասքով։
  • Ընդհանուր պարապմունքի նախկինի պես կազմակերպումը  դժվարություններ է առաջացնում։ Այսօր փորձարկել ենք Սյուզի Մարգարյանի առաջարկած տարբերակով, մասնակցել են փոքրաքանակ խմբեր։ 
  • Ֆիզկուլտուրա դասաժամը կազմակերպվել է ըստ դասացուցակի։ Սովորողները բաժանվել են իրենց ակումբներով։  Մարզական պարապմունքները անցել են բնականոն հունով։ 

Posted in Այլ | Leave a comment

Վարչական խորհրդի նիստ

Վարչական խորհրդի նիստ

Posted in Այլ | Leave a comment

Սեբաստացի կրթական բաց համայնքի առցանց հանդիպում #9

Սեպտեմբերի 15, ժամը 19։00

119461055_795392767944067_1447124542056251234_nՄասնակիցներ՝ դասավանդողներ, ծնողական համայնք, սովորողներ, գործընկերներ, շրջանավարտներ:

Մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

Posted in Այլ | Leave a comment

Ուսումնական առաջին շրջան, 2020-2021 ուսումնական տարի, արտակարգ սեպտեմբեր

Սեպտեմբերի 14-30-ը իրականացվող նախագծեր

2020-2021 ուսումնական տարի, ուսումնական առաջին շրջան, սեպտեմբերի օրացույց

Դասավանդողների ծրագրերը, նախագծերը ուսումնական առաջին շրջանի համար. սեպտեմբեր Continue reading

Posted in Այլ | Leave a comment

Ջերմաչափման կարգ, մուտք դպրոց

Առավոտյան ժամը 8։30-ից դպրոցի գլխավոր մուտքի մոտ լինում է հերթապահ, ով կհետևի սովորողների սարքով անցնելուն։ Սովորողը տնից գալիս է ջերմաչափված։  Ախտահանիչ սարքով անցնողները միայն մտնելիս են ախտահանվում։ Հաջորդ ջերմաչափումը իրականացվում  է դասարաններում։ 37 և բարձր ջերմություն ունեցողները տեղափոխվում են բուժկետ, որտեղ գրանցվում է իրենց ջորմությունը, անուն, ազգանունը, և ծնողին տեղեկացնելուց հետո՝ ուղարկվում տուն։ Եթե սովորողը ստիպված է սպասել մինչև ծնողի դպրոց գալը, ապա սովորողտ սպասում է դրսում, մուտքի մոտ առանձնացված տեղում (պադդոների վրա նստած)։

Posted in Այլ | Leave a comment