Հանդիպում Սեբաստացի շրջանավարտ, ծնող, բարեկամ-գործընկեր, Արարատի մարզպետի տեղակալ Տիգրան Պարսիլյանի հետ:
Տիգրանը նաև սովորել է Մխիթարյան միաբանությունում։
Հանդիպման օրը՝ նոյեմբերի 7, ժամը 11:00, վայրը՝ Մեդիադահլիճ։
Հանդիպման օրակարգում․
- Ներկայանում է շրջանավարտը
- Սեբաստացի շրջանավարտը․ կարևոր հմտություններ, որակներ, որոնք ստացել է կրթահամալիրում
- Կրթությունը կրթահամալիրում․ ինչո՞ւ է իր երեխայի կրթության համար ընտրել կրթահամալիրը
- Կրթահամալիրը այսօր․ փոփոխությունները շրջանավարտի աչքերով
- Հարց ու պատասխան։
Հանդիպման մասնակիցներ՝ Միջին դպրոցի լրագրողական խումբը, մեդիաեխնոլոգիայի ընտրությամբ խումբ, այլ սովորողներ, դասավանդողներ:
Pingback: Նախագծային ուսուցման ստուգատես | Մանկավարժության կենտրոն