Պարզվում է, որ հունին հակառակ գնալն ավելի հետաքրքիր է․․․

211113523_532296051522361_4642515964607420391_n218304020_3979768702150346_3659944847661814859_n

Վաղուց չէի ճամփորդել․․․ Ճամփորդական դադարս հոգեբանական բնույթ ուներ. չէի կարողանում հաղթահարել որոշակի խոչընդոտներ։ Ու սա ասում է մի մարդ, ով նախկինում գրեթե ամեն շաբաթ ճամփորդում էր տարատարիք սովորողների հետ և տարաբնույթ նախագծերով։ Հասկանում էի, որ էսպես չի կարող շարունակվել, և երբ իմացա, թե ինչ խենթուխելառ, ճամփորդող, հավես խումբ է հավաքվել Արատես մեկնելու համար, իսկույն իրերս կապեցի, գնո՜ւմ եմ․․․ Եվ ճիշտը դա էր։ Լավ էր, որ ճամփորդությունս հենց Արատեսից վերսկսեցի, ուր քեզ զգում ես հարազատ միջավայրում՝ ամեն բան ծանոթ է, քոնն է, դու ես որոշում կայացնողը, դու ես կենցաղդ կազմակերպողն ու կարգավորողը։ Եվ հենց սա է Արատեսի դպրական կենտրոնի գրավականն ու զարգացման անընդհատության ապահովումը։

Արատեսին ծանոթ եմ դեռ 90-ականներից, երբ սովորողի կարգավիճակով էի այցելում այստեղ՝ փոքր համակեցության խմբեր էինք կազմում սովորողների և դասավանդողների հետ, խնամում, մաքրում, պահպանում, տնկում, ջրում։ Այժմ արդեն, լինելով դասավանդողի կարգավիճակում, փորձում եմ այնպիսի առօրյա ստեղծել սովորողների համար, որ իրենք էլ զգան այն, ինչ ես եմ զգացել իմ դպրոցական օրերին՝ այստեղ մենք ազատ ենք և հենց այդ պատճառով մեծ է մեր պատասխանատվությունը մեր շրջապատի, մեր կենցաղի նկատմամբ։ Արատեսում ամեն անգամ մի նոր բան կարող ես բացահայտել, գտնել, տեսնել, իմանալ, սովորել։ Կարևոր են նաև մերձակա գյուղերի ուսումնասիրությունն ու ճանաչումը։ Սակայն Արատեսի ամենամեծ գրավականն այմ է, որ ամեն խումբ, ամեն ջոկատ, անկախ նախագծից՝ հայրենագիտական, երկրագործական, թե ռազմամարզական կլինի, այստեղ իր հետքն է թողնում՝ զարգացնելով Արատեսի կենցաղը, միջավայրը, շրջապատը․․․ Մի խումբ խոտ է հնձում, մյուսը՝ ցախ է կոտրում, մի խումբ միրգ է հավաքում՝ մյուսը՝ կոմպոտ եփում, մի խումբ տնակ է ձևավորում, վերանորոգում, մյուսը՝ մեղր քամում․․․ Ու էսպես շարունակ, օրեց օր, տարուց տարի, զարգացնելով այն հետաքրքիր ու ստեղծական միջավայրը, որը մի ամբողջ սեբաստացիական համայնքի ձեռքի աշխատանք է։

Բացառություն չէր նաև այս ճամբարը՝ հասնելուն պես հրահանգներ ստացանք ընկեր Տարոնից, թե ինչ երկրագործական աշխատանքներ կան անելու։ Ճամբարականները բաժանվեցին փոքր ջոկատների և սկսեցին աշխատել՝ հնձած և չորացած խոտը պետք էր հավաքել, դիզել, վառելափայտը պետք էր դասավորել, կապել, տարածքը պետք էր մաքրել, խնամել։ Յուրաքանչյուր խումբ պարտաճանաչ անում էր իր գործը, իսկ ավարտին, շոգած և հոգնած մտնում էին լեողավազան և թարմանում, պատրաստվում նոր գործերին։ Աղջիկներին բաժին էին ընկել ավելի հեշտ, կենցաղային գործեր՝ բալ հավաքել, սնունդ պատրաստել, շուրջբոլորը մաքրել, հավաքել, դասավորել։

Սակայն ճամբարականների համար ամենահիշվող ու տպավորիչը եղավ Արատես գետի հունին հակառակ քայլքը՝ գետի խոչընդոտները հաղթահարելով, գետում լողալով։ Ու էստեղ ամենակարևորը ոչ թե զուտ զվարճանքն էր, այլ այն, որ յուրաքանչյուրը հասկանում էր և՛ իր, և՛ իր կողքինի կարևորությունը՝ ձեռք ձեռքի տված ճանապարհն անփորձանք անցնելու համար։ Կարևոր է, երբ յուրաքանչյուր պատանու դեմքին տեսնում ես այդ լրջությունը, զգում ես իր ձեռքի ուժն ու ավելի թույլին օգնություն ցուցաբերելու ցանկությունը։

This entry was posted in Այլ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s