«Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի պատվիրակության այցը կրթահամալիր

img_0603

Փետրվարի 6-ին «Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի պատվիրակությունը այցելել էր կրթահամալիր՝ ծանոթանալու կրթահամալիրի գործունեությանը, ներկայացնելու հիմնադրամի գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև համագործակցության առաջարկներով հանդես գալու։ Կրտսեր դպրոց-մոդելը Հյուսիսային դպրոցում դիտարկելուց հետո պատվիրակությունը եղավ մայր դպրոցում, որտեղ նրանց դիմավորեցին մի խումբ դասավանդողներ և միջին դպրոցի “Չաչանակ” TV-ն։ Հյուրերի հետ շփումը իրականացվում էր ռուսերենով։ Հյուրերը մանրամասն ներկայացրեցին իրենց հիմնադրամը, իրենց բարեգործական ծրագրերը, որոնք մեծ գումարների ներդրումներ են ակնկալում կրթական ոլորտում։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Դոգդուրկուլ Կենդիրբաևան, ում շատ էր հետաքրքրել մեր հեղինակային կրթական համակարգը` իր բոլոր առանձնահատկություններով, առաջարկ արեց, որ կրթահամալիրի դասավանդողները այցելեն Ղրղզստան՝ մեր ծրագրերը և փորձը ներկայացնելու նպատակով։ Կրթահամալիրի տնօրեը, ի պատասխան առաջարկին, ներկայացրեց կրթական փոխանակումների «հանրակրթական կամուրջներ» նախագիծը և առաջարկեց, որ ոչ միայն դասավանդողների, այլ նաև սովորողների խմբեր փոխայցեր ունենան։ Ներկայացվեց հունիսյան ստուգատեսային ճամբարը, հուլիս-օգոստոսյան բանգլադեշյան և արտագնա ճամբարները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակման ծրագրով իրականացնել սովորողների և դասավանդողների խմբերի փոխայցելություն:

«Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի հիմնական ֆինասավորում իրականացնող, բարերար Ասկար Սալիմբեկովի հիմնադրամի ներկայացուցիչ Էսենգելդի Ժումադիլովի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ իրենք փոխանակման ծրագիր կկազմեն և պաշտոնական նամակով կներկայանան: Կոնտակտային տվյալների փոխանակում ենք իրականացրել, կլինենք կապի մեջ, աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք “Չաչանակ TV”-ի եթերներում։

Հանդիպման վերջում տիկին Կենդիրբաևան շրջեց միջին դպրոցով, եղավ լաբորատորիաներում, մարզական դահլիճներում։

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

This entry was posted in Այլ. Bookmark the permalink.

Leave a comment