Ուսումնական երրորդ շրջան

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփման, գնահատման գործիքներ, խնդիրներ

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը իրականացվում է հեռավար-առցանց ընտանեկան, անհատական, ինքնակրթության նախագծերի ամփոփման հիման վրա: Գնահատումը իրականացվում է ըստ գնահատման կարգի և այդ կարգի լրացումների:

  • Դասավանդողները յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում են իրենց շաբաթական հաշվետվությունները, որոնցում ներառված են նախագծին մասնակցած սովորողների նյութերի հղումները
  • Կազմակերպիչները հավաքում, հրապարակում են սովորողների ընտանեկան նախագծերի փաթեթները: Ըստ բլոգներում հրապարակված արդյունքների, անհրաժեշտության դեպքում կազմակերպիչը անհատապես գրում է յուրաքանչյուր սովորողի, զգուշացնում ծնողի, եթե նկատվում է սովորողի պասիվություն, գործունեությանը չմասնակցում:
  • Դպրոցի ղեկավարի բլոգում շաբաթվա ամփոփման մեջ ներառված են և՛ դասավանդողների, և՛ սովորողների հաշվետվությունները, աշխատանքների փաթեթները:

Որպես գնահատման գործիք են օգտագործվում.

  •  “Ես կարողանում եմ” ստուգատեսի արդյունքները
  • Սովորողների հաշվետվություն-պատումները
  • ինքնակրթույան արդյունք-ներկայացումները
  • Ընտանեկան նախագծերի, գործունեության գնահատումը ընտանեկան դպրոցի ուսուցչի (ծնողի) կողմից
  • Ելքի ստուգատեսներ
  • հաշվառման մատյանում արված գրանցումները
  • Ընտանեկան դպրոցի նախագծերի ամփոփումները

 

This entry was posted in Այլ. Bookmark the permalink.

Leave a comment