Առավոտյան ընդհանուր պարապմունք․ փետրվարի 5-ից 9-ը

Փետրվարի 5

  • Ողջունի խոսք-վարում են՝ Տաթև Սարգսյան, Դայանա Սիրենյան, Մարկ Վարդանյան
  • Միասնական պարերգ-Տերնդեզ

Տերընդեզ դարմանը կես,
Առ հաց ու կես ելիր գեղես:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:

Տրընդեզ փեշդ վառե,
Որ ազատվես օձե չարե:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:

  • Միասնական ընթերցում․

Հովհաննես Թումանյան. ,, Մեր ուխտը,,

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

  • Անհատական կատարում-Ստեփան Ամիրխանյան 7րդ դասարան
  • Միասնական պար-Փափուռի

Փետրվարի 6

  • Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան Մեր ուխտը
    Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
    Ու գնում ենք մեր ճամփով,
    Մրրիկներով պատած անհույս,
    Սև խավարով, մութ ամպով։Մենք անցել ենք արյան ծովեր,
    Սուր ենք տեսել ու կրակ,
    Մեր ճակատը դեմ ենք արել
    Մրրիկներին հակառակ։

    Ու թեպետև պատառ-պատառ
    Մեր դրոշը սրբազան,
    Ու մենք չունենք տեղ ու դադար՝
    Երկրից երկիր ցիրուցան։

    Բայց գնում ենք մենք անվեհեր
    Զարկերի տակ չար բախտի,
    Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
    Դեպի լույսը մեր ուխտի։

  • Միջին դպրոցի սովորող Վիլյամ Չիլինգարյանի դաշնամուրային ողջույնը պարապմունքի մասնակիցներինԴաշնամուրի օր ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Մելիքյանի հետ

    Միասնական պարերգերի պոպուրի․

    Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
    Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
    Նինըմ, նինըմ, նինա-րե, հո՜յ, աման,
    Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

    Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
    Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    Մարալո, սարերի հովին մեռնեմ,
    Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
    Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
    Մարալո, սարի աղջիկ, դարալո:

    Մարալո, ծամեր ունես ծիրանի,
    Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
    Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
    Մարալո, սարի աղջիկ, դարալո:
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    Լե, լե, լե, լե, խըլբանե ,
    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Խըլբո թըվանք չը բանե,
    Մամուս քարման չը մանե։

    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Պապուս գութան խափան է,
    Եզներ արձկած, չըն բանե:

    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Շորվեն հարտն ի, չըն տանե,
    Անոթի ին, չըն բանե։

    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Լե, լե, լե, լե, խըլբանե,
    Լե, լե, լե, լե, խըլբանե:
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    Սարից կուգա զով քամի,
    Յարըս ընձի հով կ’անի:
    Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
    Առնեմ էլնեմ Ալագյազ,
    Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,
    Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:
     (2 անգամ)

    Արխալուղըդ հագել ես,
    Լե լե, լե լե, լե՜ լե,
    Կանաչ-կարմիր կապել ես,
    Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
    Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

    Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ,
    Լե լե, լե լե, լե՜ լե,
    Քու անուշ ձենին մեռնիմ,
    Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
    Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

  • Միասնական պար-Արզումանի

Փետրվարի 7

  • Ողջունի խոսք-
  • Միասնական պարերգ-Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Միասնական ընթերցում՝ Սեբաստացու ծննդյան օրվան նվիրված –

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ»։Կարդանք մի հատված այն մասին, թե ինչ է ասել Սեբաստացին իր Հայկազյան բառարանի մասին․

ԻՆՉՈՒ՞ ՍԿՍԱՅ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅՍ ԲԱՌԱՐԱՆԸ 

  • «Գուցե ինծի հարցնեք, թե ինչու՞ սկսայ պատրաստել այս բառարանը։ Պատճառները զանազան են. նախ՝ որ 1727-ին, երբ քերականության գիրքս հրատարակեցի, յառաջաբանին մեջ խոստացած էի, որ անպայման բառարան մը պիտի պատրաստեմ, ուստի, պետք էի խոստումս կատարել։
  • Երկրորդ՝ Միաբանությունը, որ հիմնեցի, բացի սրբության կենտրոն մը ըլլալե, պիտի զբաղեր հայկական գիրքեր հրատարակելու գործով ալ,
  • Երրորդ պատճառը` որուն համար այս բառարանը, պատրաստեցի, իմ ազգասիրությունս է։ կսիրեմ ազգս, և սրտիս խորեն կվախնամ, որ եթե այսօր ես չպատրաստեմ ու չտառապիմ ազգիս համար, տարիներ ետք հանկարծ մեր լեզուն կրնա շատ-շատ վնասվիլ։

Ընթերցում ենք Թումանյան

Ա՛խ, ես երանի

Ա՛խ, ես երանի
Կայծակ լինեի,
Որոտ– ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած
Եվ ո՞ւր է աստված…

  • Անհատական կատարում-Լիա Մարտիրոսյան, ջութակ
  • Միասնական պար-Իշխանաց պար

Փետրվարի 8

  • Ողջունի խոսք-
  • Միասնական պարերգ-որոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Ինչ խորոտ, ինչ սիրուն
Հազար երնեկ քու տիրուն:
Ինչ խորոտ, ինչ սիրուն
Հազար երնեկ քու տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ յար դուռ կգներ
Գոտիկը նուռ կդներ
Իմ յար դուռ կգներ
Գոտիկը նուռ կդներ
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Միասնական ընթերցում-առաջարկում է Անահիտ Գրիգորյանը

  • Անհատական կատարում-Անգելինա Մկրտումյան- Untouchable
  • Միասնական պար- Կոմիտասի շորոր

Փետրվարի 9-պարատուն

  • Ողջունի խոսք
  • Ալաշկերտի քոչարի
  • Խամ խամա
  • Բուլուլ
This entry was posted in Այլ. Bookmark the permalink.

Leave a comment