Առավոտյան ընդհանուր պարապմունք․ մարտի 18-ից 22-ը

Մարտի 18-ից 22
Ժամը 9։00-9։15

Մարտի 18

Համակարգող՝ Ռիմա Երեմյան
Տոնական ընդհանուր պարապմունք՝ Ձոն Տիգրան Հայրապետյանին

Մարտի 19

Համակարգող՝ Քնարիկ Մելքոնյան
Հաղորդավար՝ Մանե Սարգսյան, Ալիսա Արշակյան

Միասնական պարերգ`Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը   կանչե:
Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:
Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,
Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ. 

 Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
 Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:
Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,
Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:
Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,
Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:

Կրկնակ. 

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե:

Միասնական ընթերցում-

Վահան Տերյան
Գարնան երեկո

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չըկան երգեր,
Էլ խոսքեր չըկան…

Անհատական կատարում֊ պար ՝ K-pop- La la la
Միասնական պար֊ Վանա ձկնորս

Մարտի 20

Համակարգող՝ Վարդուհի Հայրյան
Հաղորդավար՝ Ինեսսա Արղության, Նարինե Նիկողոսյան

Միասնական պարերգ`Հանինա

Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Աղջիկն էկավ Բուլանուխա,
Հանինա նա նա ։
Արևն էրեսին գշողա,
Հանինա նա նա ։
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հելավ կայնավ կարմնջին,
Հանինա նա նա։
Օսկե գնդեր ուր անգըճին,
Հանինա նա նա։
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Գնա, գնա մորդ ըսա,
Հանինա նա նա,
Քեզի էնե ընծի փեսա,
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:

Միասնական ընթերցում

Համո Սահյան, «Մեր լեզուն»

Մեր լեզուն մեր խիղճն է դա,Սուրբ հացը մեր սեղանի,Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի:Մեր լեզուն ծուխն է մեր տան,Մեր կշիռն աշխարհի մեջ,Նա աղն է մեր ինքնության,Էության խորհուրդը մեր:Մեր լեզուն արյունն է մեր,Արյունից ավելի թանկ,Մեր բուրմունքն ու գույնն է մեր,Մեր լեզուն մենք ենք որ կանք:Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի,Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:

Ներկայացնում ենք մեր օրվա հերոսին՝ Գագիկ Մանուկյան, 6-2 դասարան

Անհատական կատարում-K – pop – Batter up – պարում են 6 – 6 դասարանի սովորողները
Միասնական պար-Խոշ բիլազիգ, Շատրվանի

Մարտի 21

Համակարգող՝ Գոհար Եղոյան
Հաղորդավար՝ Վահագն Հովհաննսիյան, Գայանե Աթանեսյան, Ռազմիկ Մեսրոպյան

Միասնական պարերգ`Հոպայ, զարգե՛ ու քելե՛

Սելի վըրի բազուկը,
Հայ, լե, լե, հարայ լե,
Բաց թևիդ բիլազուկը,
Հոպայ, զարգե՛ ու քելե՛։

Մատանուս կապուտ ակը,
Հայ, լե, լե, հարայ լե,
Ցոլաց, ընկավ ձեր բակը,
Հոպայ, զարգե՛ ու քելե՛։

Մատանուդ կապուտ ակը,
Հայ, լե, լե, հարայ լե,
Ի՞նչ գործ ունի մեր բակը,
Հոպայ, զարգե՛ ու քելե՛։

Ալագյազու ձորերն եմ,
Հայ, լե, լե, հարայ լե,
Մեր բաղի խնձորեն եմ,
Հոպայ, զարգե՛ ու քելե՛։

Վանքի ձորում խաղ ասի,
Հայ, լե, լե, հարայ լե,
Խաղի մեջ քեզ բան ասի,
Հոպայ, զարգե՛ ու քելե՛։

Ա՛յ տղա ձորի միջին,
Հայ, լե, լե, հարայ լե,
Ես եմ քու խաղի միջին,
Հոպայ, զարգե՛ ու քելե՛։

Միասնական ընթերցում

Վահան Տերյան,«Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անհատական կատարում-

  • K-pop- La la la, Արփի Խալաթյան և ընկերներ, 7-րդ դասարանցիներ
  • K-pop-Break my heart, Մարիա Տեր-Ստեփանյան և ընկերներ, 6-րդ դասարանցիներ

Միասնական պար-Իշխանաց պար

Մարտի 22-պարատուն

  • Փափուռի 
  • Ալաշկերտի 3 ոտք
  • Քերծի
This entry was posted in Այլ. Bookmark the permalink.

Leave a comment